Երևանի Ազատության պողոտա 3/1 հասցեում կփակցվի գրականագետ դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի և կնոջ՝ դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու՝ վաղը կայանալիք նիստում։
Ալ. Թոփչյանը հեղինակ է ռուսերենից և ֆրանսերենից արված բազում թարգմանությունների, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Պրեվերի, Սագանի և այլոց գործերը։
Անահիտ Թոփչյանը խաղացել է ավելի քան 100 դեր թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում և ռադիոթատրոնում, ունի բազմաթիվ թարգմանություններ՝ արված ֆրանսիական գրականությունից:
Թոփչյանները մահացել են 2021թ. սեպտեմբերին։