Երևան

«Երևանտրանս»-ի տարածքում կգործի տրանսպորտի կառավարման կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ պլանավորում են «Երևանտրանս»-ի տարածքում կենտրոնացնել տրանսպորտի կառավարման կենտրոնը և համապատախան գործառույթները փոխանցել ընկերությանը։

Քաղաքապետը հանձնարարել է ֆիքսել, որ տրանսպորտի կառավարման այդ կենտրոնը դառնա ՀՈԱԿ։

Այս համատեքստում Տիգրան Ավինյանը պարզաբանել է՝ քանի որ մասնավոր գծերն այլևս չկան, բոլոր ուղևորափոխադրումները կազմակերպվում են Երևանին ենթակա ընկերություններով, հետևապես, «Երևանտրանս» ընկերության ֆունկցիան պետք է վերաձևավորել և կազմակերպման իրավական ձևը փոխել։