Երևան

«Չի եղել մի ուղղություն, որտեղ մենք աշխատանքային պայմանների բարելավում չունենանք». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով տրանսպորտի գնի փոփոխությանը, նշել է. «Ես բազմաթիվ անգամներ շեշտել եմ, որ քաղաքապետարանի իրականացվող նախագծերն ու ծրագրերը հարյուրավոր են, և դրանք վերաբերվում են և բակային տարածքների հիմնանորոգմանը, և մանկապարտեզների հիմնանորոգմանը, և պոլիկլինիկաների հիմնանորոգմանը, և այգիների հիմնանորոգմանը, և աշխատավարձերի բարձրացմանը՝ մշակութային կենտրոններում, երաժշտական դպրոցներում, այս տարի՝ սպորտդպրոցներում։

Եւ երբ ասում են՝ հավելյալ գումար ունենք, այո, ունենք հավելյալ գումարներ, որոնք բաշխվում են և տրանսպորտին՝ տարեկան նոր շարժակազմեր գնելու, վարորդների աշխատանքային պայմանները բավարարելու համար, վարորդների աշխատավարձերին անդրադարձ ենք ունեցել։

Չի եղել մի ուղղություն, որտեղ մենք աշխատանքային պայմանների բարելավում չունենանք»,- ասել է քաղաքապետը։ Ըստ նրա՝ տրանսպորտային համակարգում տեղի ունեցած փոփոխություներն արդարացված են։

Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ մշակութային կենտրոններում ու երաժշտական դպրոցներում այս տարի 30 տոկոս աշխատավարձի բարձրացում է եղել, նույնը նաև՝ սպորտդպրոցներում։