Երևան

«Մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակին։

Նրա խոսքով, օդի աղտոտվածության պատճառների մեծ մասը պայմանավորված են բնակլիմայական պայմաններով, սակայն կան նաև մարդածին գործոններ. «Մեր հիմնական խնդիրը մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը, և այստեղ պետք է լինենք պրոակտիվ՝ անկախ նրանից, թե դա մեր ֆունկցիան է, թե օրենսդրական փոփոխություն։ Սա մեր պատասխանատվությունն է, մենք ենք հանձն առնում այս ծրագիրն առաջ տանելու, նաև՝ գործընկերների հետ աշխատելու և իրենց կարծիքը հաշվի առնելով՝ առաջ գնալու։ Բայց ուզում եմ ծրագրի նկատմամբ սեփականության զգացողությունը լինի մերը՝ մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք»։