Երևան

Բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով․ Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայրաքաղաքի բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։

Արդիականացվել են նաև մի շարք փողոցների և պողոտաների արտաքին լուսավորության ցանցերը։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։