Երևան

Yandex Armenia-ի ղեկավարի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի ընթացքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․

«Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի ընթացքը և նոր հնարավորությունները։

Արդեն «Յանդեքս Գո» հավելվածում ու «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղիներից 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի։

2025-ին նախատեսվում է նաև կանգառներում էլեկտրոնային չվացուցակների, խցանումների վերլուծության և այլ թվային լուծումների ներդրում»։