Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։
«Խոսել ենք Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում։
Խոսել ենք նաև շների ստերջացման ծրագրի , համատեղ մշակութային միջոցառումների անցկացման, Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգման մասին՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները»,- գրել է քաղաքապետը։