Երևան

Ո՛չ «Ազգային առաջընթաց», ո՛չ էլ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները չեն քվեարկել այդ նախագծի օգտին. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քանի որ ընդդիմադիր ավագանու անդամները հայտարարում են, թե իբր իրենց պայքարի շնորհիվ է մեկ ուղևորության սակագինը դարձել 150 դրամ, հրապարակում եմ հունվարի 31-ի ավագանու նիստի քվեարկության արդյունքները։

Ո՛չ «Ազգային առաջընթաց», ո՛չ էլ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները չեն քվեարկել այդ նախագծի օգտին։ Ընդհակառակը, նրանք հրահրել են վեճ, բոյկոտել նիստը և փորձել են տապալել այն։ Ընդդիմադիր ուժերից միայն «Հանրային ձայն» խմբակցության անդամներն են մասնակցել քվեարկությանը։

Որոշումը կայացվել է բացառապես քաղաքացիների առաջարկների և բողոքների հիման վրա»։