Երևան

Ձերբակալվել են քաղաքապետարանի աշխատակիցներ. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»։

Radar Armenia-ի հետ զրույցում հակակոռուպցիոն կոմիտեից պարզաբանեցին, որ քննչական գործողություններ են կատարվում հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։

«Կան ձերբակալվածներ՝ այդ թվում քաղաքապետարանից»

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։