Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է կրթական նորարարություններին և բարելավման ծրագրերին՝ նպաստելով մեր քաղաքի կրթական միջավայրի զարգացմանը, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ քննարկեցինք նորարարական նախաձեռնությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն դպրոցի, այլև Երևանի կրթական զարգացման համար
Նման կրթական հաստատությունները մեծ դեր ունեն նոր սերնդի ձևավորման գործում, և մենք կարևորում ենք նման ծրագրերի շարունակական աջակցությունը»,- նշել է քաղաքապետը։