Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։
«Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։
Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները.
- transport.yerevan.am կայքից,
- Telcell բջջային հավելվածից
- TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում։
Որտե՞ղից ձեռք բերել տրանսպորտային քարտերը.
- մետրոյի բոլոր կայարաններից,
- վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից),
- TelCell գրասենյակներից,
- Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆո-կետերից:
Մանրամասների համար այցելեք transport.yerevan.am կայք»: