Երևան

Մեքենաների հենակմախքները տեղափոխվել են առանձին տարածք

Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր։

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքների ու տարբեր մետաղական ջարդոնների տեղափոխումը։ Անցած ժամանակահատվածում առանձին տարածքներ է տեղափոխվել 18 նմանատիպ տրանսպորտային միջոց: