Երևան

Նոր համակարգը բացառելու է արտաքին լուսավորության ցանցի շղթայական անջատումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եղքաղլույս» ընկերությունում տեղադրվում է նոր կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս ֆիքսել արտաքին լուսավորության ցանցում առկա վթարները և խափանումները, կառավարել ամեն պահարան անհատապես, որը բացառելու է արտաքին լուսավորության ցանցի շղթայական անջատումը». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քաղաքապետը նկատեց, որ այս համակարգով, եթե որևէ տեղ վթար եղավ, ամբողջ թաղամասը չի հոսանքազրկվի։ 

Այս համակարգով նաև հնարավոր է լուսավորության ուժգնությունը կառավարել։ 

Նաև զեկուցեցին, որ մինչև փետրվարի վերջը Կոմիտասի պողոտայի  լուսավորության ցանցը հագեցած կլինի նոր համակարգով։