Երևան

«Ուզում եք համեմատել «Ռաֆերն» ու «Գազելները» գործող համակարգի հե՞տ»․ քաղաքապետ

«Ուզում եք համեմատել «Ռաֆերն» ու «Գազելները» գործող համակարգի հե՞տ»․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանին, մեկնաբանել է տրանսպորտի միասնական ուղեվարձի սակագները․

«Մենք չենք պատկերացնում, որ 1990-ականների վերջի РАФ-երի ու ГАЗель–ների նույն 100 դրամի սակագնով կարողանալու ենք շարունակական զարգացում ունենալ հանրային տրանսպորտի ոլորտում։ Վստահաբար չենք կարողանալու։ Մեր փողոցներում հիմա երթևեկում է 87 MAN ավտոբուս, մի քանի հարյուր Zhong tong ավտոբուս, նոր տրոլեյբուսներ են մարդկանց տեղափոխում քաղաքում։ Այսինքն, դուք ուզում եք համեմատել 90-ականների «ռաֆերն» ու «գազելները» գործող համակարգի հե՞տ։ Ուզում եք ասել, որ «Ռաֆերի», «Գազելների» «Պազիկների» տրամաբանությամբ ստեղծված գինը Երևանին ու երևանցուն կարող է տալ նոր ավտոբուսների շարունակական պահպանու՞մ։ Ես դեռ զարգացման մասին չեմ խոսում, միայն պահպանման մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ չեն ուզում վերադառնալ հին մեխանիզմներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական