Քաղաքական

«Համընդհանուր հայտարարագիրը խոցելի խավի համար որևէ բեռ չի կարող ավելացնել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել։ «Եւ ընդհանրապես, որևէ մեկի համար չի կարող, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության կամ դրույքաչափի որևէ փոփոխություն»,- ասել է նա՝ հավելելով, որ այն, ինչ հարկային օրենսգրքով պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդրումից առաջ, նույնկերպ պետք է հարկվի նաև դրա ներդրումից հետո։

Վարչապետը նաև հիշեցրել է, որ հայտարարագրումով նաև հետվճարի ծրագիր է գործելու։