Երևան

«Մեզ պետք է անհանգստացնի՝ միջին վիճակագրական քաղաքացին շահել, թե տուժել է որոշումներից». Նուարդ Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն իր ելույթում նշել է, որ յուրաքանչյուր ռեֆորմ ենթադրում է վրիպակներ, և այդ մասին է նախագծի փոփոխությունը. «Միակ հարցը, որ պետք է բոլորիս անհանգստացնի, քաղաքացին է․ արդյոք նա տուժել կամ շահել է այս կամ այն որոշումից, որ մենք ընդունում ենք մեկ մատի հպումով»։ 

Ըստ նրա՝ փոխարենը քննարկվեն մարդկանց բարօրության հարցերը, դահլիճում նիստերը վերածվում են վեճերի. «Նստած քննադատում ենք՝ ձեր ուժը, մեր ուժը, դուք սա ասացիք, դուք նա ասացիք։ Ինձ համար սա անընդունելի է»: