Երևան

«Ինչո՞ւ չեք եկել քվեարկության». Գալջյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու՝ ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշել է, որ ընդդիմությունը կեղծ պնդում է անում, թե ուղեվարձը 300 դրամ է դարձել.

«Այսօրվա նիստով, ըստ իրենց տրամաբանության, 300-ից իջնում է 150 դրամ։ Բա ու՞ր եք, ինչու՞ չեք եկել քվեարկության»,- ասել է նա՝ նկատի ունենալով նաև Հայկ Մարությանի թիմակիցներին։ Նա նշել է, թե 30 տարի Երևանի բյուջեով ոչ մի վերելակ չի փոխվել, իսկ իրենք 5-6 տարում փոխել են 2000 վերելակ, 30 տարի Երևանի բյուջեով ոչ մի ավտոբուս չի գնվել, իսկ իրենք փոխել են դրանք. «Էն «Հիգեր»-ները որ կար, դա էլ Չինաստանն էր տվել»։