Երևան

Երևանի ավագանին ընդունեց տոմսային համակարգի վերաբերյալ որոշումը

Երևանի ավագանին արտահերթ նիստում ընդունեց որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվում է 150 դրամ։ Գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։

Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռքբերված տոմսային փաթեթները հավելյալ ստանում են 30-օրյա օգտագործման ժամկետ՝ ակտիվացման պահից:

Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 33 անդամ։