2025թ. փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի նաև մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ողջ 2025թ. ընթացքում: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց որոշման նախագծին:
«Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսն, ի դեպ, կարող եք օգտագործել ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում` 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ:
Բացի այդ, 2025թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա թե հիմնական սակագնով, թե զեղչված տոմսերը, բացառություն են միայն անվճարները, ստանալու են հավելյալ 30-օրյա օգտագործման ժամկետ: