Երևան

«Երբեք չենք ասել՝ 300 դրամանոց փաթեթից օգտվեք». Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հերքել է ավագանու ընդդիմադիր անդամների հայտարարությունները, թե տրանսպորտի ուղեվարձը սահմանվել է 300 դրամ. «Ասում եք՝ մինչև հիմա ամենամատչելին 300-ը չէր։ Ոչ, ամենամատչելին 300-ը չէր։ Մենք երբեք չենք ասել՝ ժողովուրդ ջան, 300 դրամանոց փաթեթից օգտվեք»,- ասել է նա։

Գրիգորյանը նշել է, որ ամենամատչելի տոմսը ամսական փաթեթներն են. «Մարդ, որ միջինում երթևեկում է օրական 2-ից ավելի անգամ, իսկ նման մարդիկ շատ են, նրանց համար ամենամատչելին լինելու է 9000 դրամանոցը, TellCell հավելվածի դեպքում՝ 8800 դրամանոցը։ 300 դրամը չի, 300 դրամը չի, 300 դրամը չի»։ 

Քաղաքապետն էլ արձագանքել է, որ ընդդիմադիրները մեկ տարի խաբել են՝ ասելով, թե ուղեվարձը 300 դրամ է սահմանվում, մինչդեռ իրականությունն այլ է։