Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե իշխանությունները վախեցել են ժողովրդից։ Ըստ նրա՝ ընդդիմությունը փորձում է ամեն ինչ անել, որ իրենք ժողովրդի հետ չշփվեն, հեռանան իրականությունից, չլսեն ժողովրդի ձայնը.
«Անիմաստ է․ չի լինելու նման բան։ Մենք մեր ժողովրդին լսում ենք։ Իշխանությունն, ինչ-որ տեղ, ժողովրդից պետք է վախենա էլ, չպետք է վախենա թշնամուց, չպետք է վախենա այլ պետությունից, բայց սեփական ժողովրդից պետք է վախենա։ Դուք չեք վախեցել, մտածել եք՝ ամենակարող եք, դրա համար նստած եք ձեր տեղերում և էլ երբեք չեք նստելու այնտեղ, որտեղ նստած եք եղել»,- ասել է նա։