Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի:
Տեղադրվում է 119 աղբաման, 122 նստարան, 13 մարզասարք, 3 խաղասարք, 4 զրուցատաղավար, 2 ցայտաղբյուր:
Այգին երևանցիներին կհանձնվի նոր ու ժամանակակից լուծումներով:
Մանրամասները՝ տեսանյութում։