Երևան

Մայրաքաղաքի նոր լուսավորությունը

2024 թվականին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով: Երևանում տեղադրվել է 10 198 լեդ լուսատու և փոխարինվել 83 000 մ․ մալուխ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է Լեոյի, Քրիստափորի, Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում և Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:

Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության և Թումանյան փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

Մանրամասները՝ տեսանյութում։