Երևան

Yandex հավելվածում կներառվեն նաև տրոլեյբուսները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը. այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Նշվել է, որ սա հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը։

Նաև առանց ռեժիմով հասանելի ավտոբուսների տեսահսկման համակարգը։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, որ Yandex հավելվածում նախատեսվում են ներառել ոչ միայն «Երևան ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։