Երևան

«Կասկադ համալիրի վերակառուցման ժամկետը 5 տարի է». Սոնա Թևանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կասկադ համալիրի վերակառուցման աշխատանքները կազմակերպելու նպատակով ներդրողի ներգրավման մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հունվարի 17-ին արդեն իսկ հրապարակվել է և ներկայումս գտնվում է հայտերի հավաքագրման փուլում։ Մինչև փետրվարի 17-ը համապատասխան իրավաբանական անձինք, ովքեր հետաքրքրված են այս ծրագրի իրագործմամբ, կարող են կայքում ծանոթանալ մրցույթի պայմաններին և սահմանված կարգով և չափորոշիչներին համապատասխանելու դեպքում հայտ ներկայացնեն»,- այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ ժամկետ են սահմանում համալիրի կառուցման համար։

Թևանյանը պարզաբանեց, որ իրագործման համար նախատեսում են 5 տարվա ժամկետ։