Երևան

«Մենք այդ սիստեմը կոտրեցինք և խնդիրը պետք է քաղաքակիրթ ձևով լուծենք». Սուրեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս տարի «MAN» ավտոբուսների երաշխիքային սպասարկումն ավարտվում է». այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ այն աշխատանքը, որը կատարվում էր երաշխիքի շրջանակում, հիմա այլևս պետք է իրականացվի համայնքի բյուջեի հաշվին։

«Նույն զուգարանների հարցը, որի մասին պարոն Այվազյանը զեկուցեց. կարո՞ղ է՝ ինչ-որ մեկի մոտ տպավորություն է, որ այդ զուգարանները կային, մենք եկանք, քանդեցինք, և վարորդները սկսեցին բողոքել։ Այդպես չէ։ Ուղղակի այդ խնդիրը ժամանակին լուծվում էր 100 դրամների սիստեմի հաշվին, որովհետև դա սիստեմ էր։ Մենք այդ սիստեմը կոտրեցինք և այդ խնդիրը պետք է քաղաքակիրթ և ճիշտ լուծենք»,- ասաց Գրիգորյանը։