2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Նոր ավտոբուսներն ավելի տարողունակ են և հարմարավետ՝ ձեր երթևեկությունն առավել հաճելի դարձնելու համար:
2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ:
Հասարակական նոր տրանսպորտն ապահովված է հետևյալ հնարավորություններով՝
- թեքահարթակներ անվասայլակների և մանկասայլակների համար,
- անվասայլակների և մանկասայլակների համար հատուկ անձնավորված տեղեր,
- տեսախցիկներ անվտանգությունը վերահսկելու նպատակով,
- հեռախոսի լիցքավորիչներ,
- ուղևորների հաշվարկի սարքեր,
- կանգ կոճակներ,
- տեղեկատվական ցուցանակներ:
Փետրվարի 1-ից անցում ենք կատարում տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ ապահովելով հարմարավետ և ժամանակակից սպասարկում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը՝ transport.yerevan.am»: