Երևան

Ավագանու առաջիկա նիստում տրանսպորտի հետ կապված ի՞նչ հարցեր կքննարկվեն

Ավագանու առաջիկա նիստում տրանսպորտի հետ կապված ի՞նչ հարցեր կքննարկվեն

Ավագանու առաջիկա նիստում քննարկելու ենք թոշակառուներին տրվող զեղչը Երևանում հաշվառման հետ կապված չլինելու հարցը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ 

«Անապահովության նպաստառուների մասով Երևանում հաշվառման հետ կապված պահանջը հանելու հարցը ևս կքննարկվի։ 4 և ավել ծնողների համար երեխաների անչափահաս լինելու պահանջը նույնպես կքննարկվի։ Օրումեջ աշխատող քաղաքացիների համար տարբերակներ են մշակվելու և առաջարկվելու»,- նշել է նա։

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ սրանք այն հարցերն են, որոնք առնվազն քննարկվելու են, սակայն գործընկերների հետ քննարկումների արդյունքում կարող են այլ հարցեր դուրս բերվեն։ 

Փոխքաղաքապետը նշել է նաև, որ ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները, ինչպես օրեր առաջ հայտարարել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական