Երևան

Դավթաշենի կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում: 

Փոխարինվել է ամբողջ այգու ոռոգման ցանցը, հողատարածքը հարթեցվել է և ծածկվել սևահողի շերտով, կառուցվել է նոր պոմպակայան՝ շատրվաններն սպասարկելու համար:

Արդիականացվել է նաև լուսավորության ցանցը:

Բացի այդ, տեղադրվել են բազալտե նոր եզրաքարեր և սալիկներ, 77 աղբաման, 11 ձևավոր և 115 սովորական նստարան, 7 խաղասարք և 7 մարզասարք: