2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝
- Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard),
- QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով,
- Տրանսպորտային քարտի միջոցով։