Երևան

Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել։

Արտահերթ նիստին ներկա էր 26 ավագանու անդամ. «Քվորում չկա, 30 րոպե ընդմիջում եմ հայտարարում»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

30 րոպե հետո փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց, որ քվորում չապահովելու պատճառով նիստը համարում է չկայացած։