Երևան

«Նոր ճանապարհը շահագործման ենք հանձնել»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերւմ գրել է․

«Մեր քաղաքի երթևեկության կարգավորման և երևանցիների առօրյա կյանքի հարմարավետության բարելավման ուղղությամբ մեկ նոր քայլ է արված։

Շահագործման ենք հանձնել Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված նոր ճանապարհը: 

Սա նոր հնարավորություն է ապահովում ավելի հեշտ ու արագ երթևեկելու համար՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և բարձրացնելով մեր քաղաքի շարժունակությունը»,- գրել է քաղաքապետը։