Երևան

Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում

Տրանսպորտային քարտերը՝  նաև Երևանի զբոսաշրջային  տեղեկատվական կենտրոններում

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք:

Բաղրամյան պողոտայի  2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են  գործում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական