Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Արտոնյալ խմբերում չընդգրկված այն քաղաքացիները, որոնք տերմինալից օգտվելու դժվարություններ կունենան, այսօրվանից կարող են դիմել դրամարկղի աշխատակիցների օգնությանը: Տոմսային քարտն ակտիվանում է լիցքավորելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Մանրամասները՝ տեսանյութում։