Երևան

Yandex-ի ծրագիրը կուղղորդի ցույց տալով տրանսպորտի ամենակարճ և արագ տարբերակը

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Կառավարիր ժամանակդ արդյունավետորեն:

Yandex Go հավելվածում սեղմելով «Տրանսպորտ» կոճակը՝ կարող եք նշել ձեր գտնվելու վայրը և այն վայրը, որտեղ ցանկանում եք գնալ։

Ծրագիրը կուղղորդի ձեզ՝ ցույց տալով ամենակարճ և արագ տարբերակը, քանի րոպե է անհրաժեշտ քայլել մինչև կանգառ, որ համարի ավտոբուսը պետք է նստել և իջնելուց հետո, քանի րոպե է պետք քայլել՝ ձեր ընտրած վայր հասնելու համար։ Այս կերպ կկարողանաք առավել արդյունավետ կառավարել Ձեր ժամանակը»։

Մանրամասներն՝ այստեղ: