Երևան

Մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը:

Փետրվարի 1-ից մարտի 3-ը անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը վարպետության դասերով հանդես կգա Երևանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում:

Վարպետության դասերը կավարտվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ գալա համերգային ծրագրով, որի ընթացքում Նարեկ Հախնազարյանի հետ ելույթ կունենան մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն թավջութակահարները: