Երևան

Գրիգորյանը մեկնաբանել է, թե որքա՞ն ժամանակում կակտիվանան տրանսպորտային քարտերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գրիգորյանը մեկնաբանել է, թե որքա՞ն ժամանակում կակտիվանան տրանսպորտային քարտերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, թե տրանսպորտային քարտերը կակտիվանան տոմսային փաթեթի լիցքավորումից հետո մինչև 3 ժամում. «Անմիջապես օգտագործման պայմաններում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ, դրա համար հայտարարում ենք, որ տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո հիմնականում երեք ժամվա ընթացքում կակտիվանա, որովհետև կապված է ծրագրային թարմացումների, բոլոր վալիդատորներին քարտի ձեռքբերման, տոմսային փաթեթի կցման, ինֆորմացիայի փոխանցման հետ»,- ասել է Գրիգորյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան նա նշել է, որ քարտը երեք ժամում ակտիվանում է հիմա, քանի որ մեծ են քարտերի ներդրման ծավալները, իսկ հետո, երբ հոսքը նվազի, այդ ժամկետը կկրճատվի: Գրիգորյանը նշել է, թե պարտադիր չէ, որ 3 ժամում ակտիվանա, այլ՝ հնարավոր է ավելի կարճ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական