Երևան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ 

Հարկված (մաքուր) աշխատավարձերը. 

 «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, 
 «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, 
 «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ 

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 – 15:00 կամ զանգահարել 093 674480 հեռախոսահամարով»