Երևան

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին

Միասնական տոմսային համակարգն անցումային բարդ պրոցես է, և որոշ դեպքերում այս դժվարություններն ու տուրբուլենտ վիճակը զայրույթ կարող է առաջացնել. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում։ Նա շեշտել է, որ քաղաքացիների դժգոհությունները հավաքագրվել են, և խնդիրներին լուծում են տրվում. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց, նաև՝ ներողություն հայցել տարատեսական տեխնիկական խնդիրների հետ, որ ամենօրյա ռեժիմով լուծում ենք»։