Երևանի փոքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչու է կրճատվել QR կոդերի օգտագործման ժամկետները: Ըստ նրա, ի սկզբանե նախատեսված է եղել 30-օրյա ժամկետ, երբ քիչ մարդիկ էին օգտվում տոմսային համակարգի այդ տարբերակից։
«Երբ որոշում կայացրինք, որ նոյեմբերի 1-ից այլևս վարորդներին չպետք է տալ գումարը, QR կոդի միջոցով օգտագործվի կամ կոպեկը գցվի սարքի մեջ, դա կանխատեսելիորեն բերելու էր QR կոդերի օգտագործման աճի, դրա համար 30 օրից կրճատեցինք 7 օր, իսկ հիմա, երբ ասացինք որ հունվարի 1-ից փետրվարի 1-ը կոպեկ ընդունող սարքի տրամաբանություն չկա, սա աճ է առաջացրել և մենք կանխատեսելով այս ամենը, կրճատել ենք ժամկետը, որ համակարգի բնականոն աշխատանքը չխաթարվի»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե քաղաքապետարանն ուզեր, որ շատ տոմսեր ժամկետանց դառնան, երբևէ 30-օրյա ժամկետ չէին նախատեսի։