Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե կարելի է վերացնել միասնական տոմսային համակարգի արոտնություններից օգտվելու համար դպրոցականների, թոշակառուների՝ Երևանում հաշվառված լինելու հետ կապված սահմանափակումը։ Քաղաքապետը շեշտել է, որ արդեն հանվել է ուսանողների հետ կապված սահմանափակումը. «Հասկանում եմ՝ Երևանում գրանցված մարդիկ են նաև Երևանի բյուջեի մուտքերն ապահովում, բայց պետք է հասկանանք, որ Երևանը մայրաքաղաք է, այստեղ շատերն են գալիս, շատերը այլ տեղ գրանցում ունենալով բնակվում են այստեղ»։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, թե այդ խմբերին կարելի է անդրադառնալ առաջիկա նիստերում. «Առաջարկում եմ հավելյալ ընդլայնման թվերը նայել, հասկանալ՝ ֆինասնական առումով ինչ ազդեցություն է լինելու, ըստ այդմ առաջարկել ավագանու քննարկմանը»։ Ըստ Գրիգորյանի, ուսանողների դեպքում չի գործում Երևանում հաշվառված լինելու հանգամանքը. «Կարևոր է, որ անձը ուսանի Երևանի բուհում, թե իրականում Գոսիսի գրանցում ունի, թե Կապանի, կարևոր չէ, կարևորը՝ Երևանի բուհում է ուսանում»։