«Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է այն առումով, որ ավելի մատչելի է լինելու։ Բայց շատերն ուղղակի ինֆորմացիոն բացի պակասով տեղյակ չեն, որ միասնական տոմսային համակարգի դեպքում ամսական տոմսերից օգտվելիս իրենց համար էականորեն ավելի ձեռնտու է լինելու, որովհետև շատ հաճախակի են օգտվում տրանսպորտից»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, թե անցած շաբաթ իրենք հաղորդագրություններ են հրապարակել արտոնյալ խմբերի համար, թե ինչպե՞ս կարող են դիմել արտոնությունից օգտվելու նպատակով. «Քաղաքացիների էական հոսք ունեն, որ մոտենում են իրենց արտոնությունը ձևակերպելու համար»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։