Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը գրում է․
«Ցանկանում եմ պարզաբանում տալ մամուլում տարածվող լուսանկարի վերաբերյալ, որտեղ երևում է 4565 պետհամարանիշով տրանսպորտային միջոցը` հետնապակին կոտրված։
Լուսանկարը անելու պահին ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին, ավելին` այն վարորդների փոխադրումը կազմակերպելու համար է նախատեսված։ Իսկ տվյալ պահին, երբ լուսանկարվել է, մեքենայի հետնամասը վթարելուց հետո վարորդը մեքենան Թևոսյան 5 հասցեի հավաքակայան տեղափոխելիս է եղել»։