Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի համար չվճարելու դեպքում պատասխանատվությանը․
«Բնականաբար, համակարգը կառուցված չէ այն կանխավարկածով, որ բոլորը միշտ բարեխիղճ վճարելու են։ Տեսուչային, տուգանքային տրամաբանություն կա։ Բայց կոշտ վարչարարության մասին ակտուալ է խոսել, երբ գիտես՝ ներդրման պրոցեսն անցել ես, բոլորին ամեն ինչ բացատրել, բոլորը հնարավորություն ունեն ճիշտ ձևով վճարել ու չարամտորեն չեն օգտվում։ Բայց ես կարծում եմ՝ մենք դեռ այդ փուլում չենք․ դեռ ներդրման փուլում ենք»։