Երևանի տրանսպորտային հավաքակայանն արդեն համալրված է 171 նոր ավտոբուսներով, որոնք երթուղի են դուրս եկել նախկինում գործող հնամաշ շարժակազմի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Առավել հարմարավետ, ապահով ու որակյալ ծառայություն. քաղաքային իշխանության նպատակն է փուլ առ փուլ բարելավել տրանսպորտային համակարգը:
Այժմ հասանելի է նաև transport.yerevan.am կայքը, որի միջոցով քաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով ձեռք բերել հանրային տրանսպորտի համար նախատեսված տոմսային փաթեթները, ստուգել արտոնյալ խմբերի շահառու լինելը»,- հայտնում են գերատեսչությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։