Երևան

Երևանում 50 կմ փողոց է միջին նորոգման ենթարկվել

2024թ. ընթացքում Երևան քաղաքում կատարվել են մոտ 50 կմ երկարությամբ փողոցների և ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Ըստ վարչական շրջանների՝ ներկայացնում ենք կատարված աշխատանքը։

  • Կենտրոն - 11.023 կմ,   
  • Նորք-Մարաշ - 4.3 կմ,
  • Ավան - 4.5 կմ,
  • Էրեբունի - 7.01 կմ,
  • Նուբարաշեն - 2.5 կմ,
  • Նոր Նորք - 4.85 կմ,
  • Շենգավիթ - 2.84 կմ,
  • Մալաթիա-Սեբաստիա - 3.9 կմ,
  • Քանաքեռ-Զեյթուն - 2.81 կմ
  • Աջափնյակ - 5.4 կմ:

Հայկ Մագոյան