Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ աշխատում են այն ուղղությամբ, որ միասնական տոմսային համակարգի բոլոր համակարգերը կսկսեն արդյունավետ գործել։
«Ինչ-որ մի փուլում, երբ տեսնենք, որ բոլոր համակարգերն արդյունավետ գործում են, մեր հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար այցելելու են ավտոբուսներ»,- ասաց նա։