Երևան

«Մեկնարկել է մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման գործընթացը». քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը 10 մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր.այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Մեկնարկել է մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման գործընթացը։ Սա շատ կարևոր է երեխաների նկատմամբ հնարավոր բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի մասին խոսակցությունները բացառելու համար»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ վերհսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, և դրանք հասանելի չեն լինելու բոլորի համար։

Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ մանկապարտեզներում էականորեն բարելավվել է սննդի որակը, իսկ մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 30%-ով։