Radar Armenia֊ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե 2024թ. վարչական շրջանների ծրագրերով փողոցների նորոգման, բակերի բարեկարգման, խաղահրապարակների կառուցման ինչ աշխատանքներ են իրականացվել։
Մասնավորապես․
Աջափնյակ վարչական շրջան
Իրականացվել են 23․352 մ2 մակերեսով բակային տարածքների, մայթերի և միջբակային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ,
6 բակային տարածքների հիմնանորոգում,
Կառուցվել է 6 խաղահրապարակ՝ հիմնանորոգված բակերում:
Նորք Մարաշ վարչական շրջան
Բակային տարածքների ասֆալտապատում՝ 6784 մ2 ,
Հիմնանորոգվել և նորոգվել է 2 բակային տարածք,
Կառուցվել է 1 խաղահրապարակ:
Նոր Նորք վարչական շրջան
Բակային տարածքների ասֆալտապատում՝ 18․860 մ2 ,
Հիմնանորոգվել և նորոգվել է 16 բակային տարածք,
Կառուցվել է 7 խաղահրապարակ:
Ավան վարչական շրջան
Բակային տարածքներում նորոգվել է 13․530 մ2 ճանապարհ,
Հիմնանորոգվել և նորոգվել է 5 բակային տարածք,
Կառուցվել և բարեկարգվել է 5 խաղահրապարակ:
Էրեբունի վարչական շրջան
Իրականացվել են երկրորդական փողոցների ասֆալտապատման աշխատանքներ՝ 31․820 մ2,
Հիմնանորոգվել է 13 բակային տարածք,
1 զբոսայգում իրականացվել են բետոնե սալիկապատման աշխատանքներ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Ասֆալտապատվել է 22․550 մ2 բակային տարածք,
2 բակային տարածքի բարեկարգում,
3 հատ հենապատի կառուցում
Լեփսիուսի փող. 8 շենքի հարակից տարածք
Ռուբինյանց փող. 2/1 շենքի հարակից տարածք
Հասրաթյան փող. 7/3,7/4,7/5 շենքերի հարակից տարածք
Դավթաշեն վարչական շրջան
Ասֆալտապատման աշխատանքների իրականացում բակային տարածքներում և միջբակային ճանապարհներում՝ 10․000 մ2,
Բարեկարգվել և հիմնանորոգվել է 3 բակային տարածք:
Արաբկիր վարչական շրջան
Ասֆալտապատման աշխատանքների իրականացում բակային տարածքներում և միջբակային ճանապարհներում՝ 34․500 մ2,
Բարեկարգվել և հիմնանորոգվել է 8 բակային տարածք:
Նուբարաշեն վարչական շրջան
Ասֆալտապատման աշխատանքների իրականացում բակային տարածքների, մայթերի և միջբակային ճանապարհներում՝ 3350 մ2,
Բարեկարգվել և հիմնանորոգվել է 4 բակային տարածք և 1 զբոսայգի,
Կառուցվել է թվով 2 խաղահրապարակ հիմնանորոգված բակերում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Իրականացվել են 26․086 քմ2 մակերեսով բակային տարածքների և միջբակային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ,
7 բակային տարածքների և 2 զբոսայգիների հիմնանորոգում,
Կառուցվել և բարեկարգվել է 8 խաղահրապարակ
Շենգավիթ վարչական շրջան
Ասֆալտապատման աշխատանքների իրականացում բակային, միջբակային ճանապարհներում և մայթային հատվածներում՝ 21256 մ2,
Բարեկարգվել և հիմնանորոգվել է 22 բակային տարածք,
Խաղահրապարակներ են կառուցվել նոր բարեկարգված 22 բակային տարածքներում:
Կենտրոն վարչական շրջան
Ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել բակային, միջբակային ճանապարհներում և ոչ քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում՝ 17․393 մ2
Նորոգվել և հիմնանորոգվել է 9 բակային տարածք,
Կառուցվել և բարեկարգվել է 9 խաղահրապարակ
Հայկ Մագոյան