2024թ. Երևանում հիմնվել է բոլորովին նոր ռեկրեացիոն գոտի. Radar Armenia֊ի հարցմանն իպատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանից մանրամասնում են՝
- Շենգավիթ վարչական շրջանի Երևանյան լճի հարակից տարածքում 1.5 հա-ի վրա տնկվել է արժեքավոր և գեղազարդ 130 ծառատեսակ և 2150 խոտաբույս ու թուփ։
- Նորք Մարաշ վ/շ Արա Այծեմնիկ հասցեում 0.11 հա-ի վրա հիմնվել է նոր լանդշաֆտային լուծումներով այգի, որտեղ տնկվել են 18 գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներ և 100-ից ավել թփատեսակներ:
- Քանաքեռ-Զեյթուն վ/շ-ի Դավիթ Անհաղթի զբոսայգում 0.5 հա-ի վրա իրականացվել են վերահիմնման աշխատանքներ, որտեղ տնկվել է 20 արժեքավոր ծառատեսակ:
- Նոր Նորք վարչական շրջանում՝ Լյուքսեմբուրգ փողոցի հարևանությամբ, շուրջ 1 հա-ի վրա հիմնվել է նոր այգի՝ 100 գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներով:
- Արաբկիր վարչական շրջանում 0,24 հա տարածքի վրա վերահիմնվել է Մերգելյանի անվան զբոսայգին:
Հավելենք, որ Երևանում պարբերաբար իրականացվել են ծառատունկեր տարբեր ծրագրերով հիմնված մի շարք այգիներում և կանաչ տնկարկներում՝ լրացման կամ գեղագիտական տեսքն առավել բարձրացնելու նպատակով։
Հայկ Մագոյան